National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.02.2005
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Ավստրիա

Փետրվարի 24-ին Վիեննայում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի բացմանը:

Սլովենիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանում մեծ նշանակություն են տալիս եվրաինտեգրման գործընթացներին եւ ԵԱՀԿ շրջանակներում Ղարաբաղի հարցի լուծմանը, քանի որ Մինսկի խումբը լավ ուսումնասիրել է խնդիրը եւ առավելագույնս տիրապետում է տեղեկատվությանը: Նշվեց, որ արդեն տաս տարի է` տարածաշրջանում խաղաղություն է եւ Հայաստանը ԼՂ հարցի լուծումը տեսնում է հենց խաղաղության ու կայունության պայմաններում` բանակցությունների միջոցով: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց Ղարաբաղի ժողովրդի մասնակցությունը խնդրի կարգավորման գործընթացում: Խորհրդարանի նախագահը ընդգծեց ԵԱՀԿ-ի կարեւոր դերը տարածաշրջանում ռեգիոնալ համագործակցության եւ երկխոսության կայացման գործում: Աշխարհը Հարավային Կովկասը դիտում է իբրեւ միասնական շուկա եւ այդ առումով հատկապես կարեւորվում են հարաբերությունները հարեւանների հետ` այս շրջագծում նշվեց Թուրքաիայի հետ հարաբերությունների խնդիրը:Խորհրդարանի նախագահը կարեւորեց ԵԱՀԿ-ի դերը նաեւ տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների խորացման համար: Պարոն Ռուպելը բարձր գնահատեց հայաստանի խորհրդարանի դերը ԵԽԽՎ պարտավորությունների կատարման գործում եւ հույս հայտնեց, որ սահմանադրական եւ ընտրական բարեփոխումները կանցկացվեն եվրոպական չափանիշներին համապատասխան: Մարտի երեքին-չորսին Երեւան կայցելի ԵԱՀԿ եւ ԵԽ համատեղ փորձագիտական խումբը` այս խնդիրների ուսումնասրման առնչությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ Սլովենիայի հետ միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերությունների հաստատման խնդիրները: Առանձնահատուկ կարեւորվեց «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում Հայաստանի հետագա եվրաինտեգրման գործընթացը:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Ավստրիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Քոլի հետ: Հանդիպման առանցքում հայ-ավստրիական միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների խորացման խնդիրներն էին: Աժ նախագահը նշեց, որ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է պատգամավորական բարեկամության խումբ, ակնկալվում է, որ համանման խումբ կստեղծվի նաեւ Ավստրիայի խորհրդարանում: «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում կարեւորվեց Հայաստանի եւ Ավստրիայի համագործակցությունը, նշվեցին որոշակի ոլորտներ, կարեւորվեց հայ-ավստրիական միջկառավարական խառը հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: Հանդիպման ընթացքում կարեւորվեց նաեւ համագործակցությունը միջազգային կառույցներում: Հարավային Կովկասում տարածաշրջանային հարաբերությունների առնչությամբ նշվեց, որ Հայաստանը ձգտում է խաղաղության ու համագործակցության եւ այդ շրջագծում է տեսնում նաեւ Ղարաբաղի հարցի լուծումը:

Ավստրիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Քոլը նշեց, որ Ավստրիան շատ մեծ հետաքրքրություն ունի Հայաստանի նկատմամբ, շահագրգիռ է կապեր հաստատելու ու ամրապնդելու եւ պատրաստ է բոլոր հարցերում աջակցություն ցույց տալ: ՀՀ ԱԺ նախագահ հրավերով պարոն Քոլը կայցելի Հայաստան պաշտոնական այցով:

Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պարոն Ֆիշերին փոխանցեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը եւ վերահաստատեց Հայաստան պաշտոնական այցի հրավերը, որի ժամկետները առաջիկայում կճշտվեն: Պարոն Ֆիշերը, կարեւորելով հանդիպումը, անդրադարձավ այն փաստին, որ Հայաստանից առաջին անգամ է խորհրդարանի նախագահ այցելում իր երկիրը եւ դա լավ խթան է ավստրիա-հայկական հարաբերությունների զարգացման համար:

Հանդիպման ընթացքում լիակատար փոխըմբռնման մթնոլորտում քննարկվեց հարցերի բավականին լայն շրջանակ: Կարեւորվեց «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում Հայաստանի եւ Ավստրիայի համագործակցությունը, վերահաստատվեցին պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման երաշխիքերը: Անդրադարձ եղավ նաեւ ԼՂ հիմնահարցին. Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը նշեց, որ իր երկիրը հավասարակշռված մոտեցման կողմնակից է եւ պաշտպանում է տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության գաղափարը:

ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյան նշեց, որ այս տարի լրանում է հայոց ցեղասպանության իննսունամյակը եւ այդ շրջագծում անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` նշեց, որ Հայաստանը դեմ չէ Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, բայց գտնում է, որ երկակի ստանդարտներ չպիտի կիրառվեն: Տարածաշրջանային համագործակցության քաղաքականություն վարելով` Հայաստանը կողմ է նաեւ Թուրքիայի հետ նորմալ հարաբերությունների հաստատմանը, թեեւ Թուրքիան դեռ շարունակում է Հայաստանի տնտեսական շրջափակումը: Ի պատասխան պարոն Ֆիշերը նշեց, որ Ավստրիան եւս չի ընդունում կրկնակի ստանդարտների կիրառումը ԵՄ-ում:

Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը պատրաստակամություն հայտնեց աջակցել նաեւ Հայաստանում ժողովրդավարության խորացման գործընթացներին. այդ շրջագծում ներառվում են եւ օրենսդրական փորձի փոխանակումը, եւ համագործակցությունը իրավական դաշտում, եւ համագործակցությունը միջազգային կառույցներում, եւ համատեղ միջոցառումների իրականացումը. մասնավորապես պայմանավորվածություն ձեռքբերվեց Հայաստանում եվրաինտեգրման հարցերով միջազգային կոնֆերանս անցկացնելու մասին` Ավստրիայի նախագահի անմիջական աջակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմանի հետաքրքրություն ունեցող նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am